Ֆրանսիան օժանդակություն կբերի, բայց հասկանում ենք` ֆրանսիական նավերը մեզ չեն փրկելու. Նժդեհ Քարաքավորյան
Եթե կա Նիկոլ Փաշինյան, որն ասում է՝ Արցախն Ադրբեջանի մաս էլ ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայից։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդական կառույցի ղեկավար Նժդեհ Քարաքավորյանը՝ փորձելով ներկայացնել, թե ինչու Ֆրանսիան ավելի կտրուկ գործողությունների չի անցնում։
«Ֆրանսիայի մոտեցումը շատ հուզական է։ Բարեբախտաբար, մենք այստեղ ունեցել ենք Շառլ Ազնավուր, որը Հայաստանի մասին միայն դրական կարծիք է ձևավորել, բայց եթե մեր կազմակերպությունների երկար տարիների աշխատանքը չլիներ, դժվար կարողանայինք հասնել արդյունքների։
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի դիրքորոշմանը, բոլորին պարզ է, որ նրանք Մինսկի խմբի համանախագահ են և իրենց ներկայացնում են որպես չեզոք կողմ։
Բայց, այսօր կա համաշխարհային քաղաքական մեծ պատերազմ, որտեղ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կողմնակից է ու չի կարողանում սահմանված գծից առաջ գնալ»,- ասաց Քարաքավորյանը։
Նրա կարծիքով՝ Ֆրանսիան օժանդակություն կբերի, բայց որոշիչ և անվտանգային գործառույթներ չի կարողանա ապահովել։
«Մենք հասկանում ենք, որ ֆրանսիական նավերը մեզ չեն փրկելու ադրբեջանական կամ թուրքական ցեղասպանական մղումներից։ Ֆրանսիան հաստատ օժանդակություն կբերի, բայց որոշիչ և անվտանգային գործառույթներ չի կարողանա ապահովել։ Իսկ երբ խոսում ենք սենատի մասին, հարցը մնում է նույնը։ Եթե կա Նիկոլ Փաշինյան, որն ասում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է, էլ ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայից կամ մեկ այլ կողմից։
Ստացվում է՝ մենք ունենք ներքին խորքային խնդիր և չենք կարող ոչ մեկից պահանջել ավելի արցախամետ լինել։ Ստացվում է՝ ամենամեծ խնդիրը Երևանի կենտրոնում է»,- եզրափակեց Քարաքավորյանը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)