«Այսինքն գեներալներն ի՞նչ պետք է անեն»․ գեներալը կոչ արեց գեներալներին դիմել հասցեական
«Միշտ հպարտացել եմ արցախցիներով, հպարտացել, որ ապրել և օգնել եմ այդ պայքարում։ Եվ գիտեմ, որ Արցախցին երբեք չի պոկվելու իր հողից։ Արցախցին արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տիրապետելու իրավունքին, և որևէ արհեստածին երևույթ դրան չի խանգարի»,- Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ազգային հերոս, գեներալ Տիան Խաչատրյանը։
Նդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ ներառյալ Արցախը, ասաց, որ ինչ-որ մարդկանց գործողությունները չեն կարող վճռորոշ ազդեցություն ունենալ մի ժողովրդի վրա, որը դրան համակարխծիք չէ։
Հարցին, թե Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը ճանաչելով կարո՞ղ ենք մեր 29,800-ը երաշխավորել, պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ, ինչո՞վ է դա երաշխավորվելու և ո՞վ է դա երաշխավորելու։ Եթե կա մոտեցում, որով պահանջներ են անընդհատ ներկայացնում, էդ պահանջները շարունակելու է էնքան ժամանակ, քանի դեռ պահանջելու բան կա։ 29,800-ից քանի քառակուսի էլ մնա, ուզելու են»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը դրական համարեց ու ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու շատ վաղուց դա չէր անում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են գեներալները թույլ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի վերաբերյալ իր միֆերը շարունակի տարածել, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Այսինքն, գեներալներն ի՞նչ պետք է անեն։ Դուք քա՞նի անգամ եք իմ կողմից տեսել վերաբերմունք։ Գեներալները, որ ասում եք ընդհանուր, չի կարելի էդպես ասել, հասցեական մոտեցում պետք է ցուցաբերեք և հասկանաք, որ զինվորականներն ունեն էն դաստիարակությունը, որ բոլորի համար չէ արտահայտվելը, խոսելը, ինչ-որ հարցերի շուրջ բացատրություն տալը։ Իրենք ավելի շատ գործի մարդ են»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)