Հենրիխ Մխիթարյանի թիմը կրկին հաղթել է
Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը «Կալյարիի» նկատմամբ Իտալիայի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում։
«Տղաները շատ լավ խաղացին առաջին րոպեից՝ դրսեւորելով մեծ եռանդ։ Մենք ամենայն լրջությամբ մոտեցանք մրցակցին եւ հասանք հաջողության։
Անցած մրցաշրջանի համեմատ մեր կազմում 10 խաղացող է փոխվել, բայց ես գոհ եմ։ Թիմը նախկինի նման կազմակերպված է, ինչը շատ կարեւոր է մարզիչի համար։ Այո, անկասկած մենք շատ ենք փոխվել, բայց մնացել ենք մի թիմը, որը գիտի՝ ինչպես շարժվել առաջ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է DAZN-ը։
«Ինտերը» հաղթել էր հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակող Լաուտարո Մարտինեսի գոլերի շնորհիվ։
Երկու տուրից հետո 6-ական միավոր ունեն «Միլանը», «Նապոլին», «Ինտերն» ու «Վերոնան»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)