Գիտնականները պարզել են, թե ինչ առավելությամբ են օժտված երկլեզվակիրները
Բնական հաղորդակցության դեպքում հազվադեպ ենք սպասում ամբողջ բառը լսելուն, նախքան կմտածենք, թե ինչ ենք պատասխանելու: Հենց լսում ենք բառի առաջին հնչյունները, մեր ուղեղն օգտագործում է այս տեղեկատվությունը և այլ հուշումների հետ միասին, ինչպիսիք են հաճախականությունը, համատեքստը և փորձը, լրացնում է բացերը և պոտենցիալ թեկնածու բառերի հսկայական ցանկը կրճատելով՝ գուշակում նպատակային բառը։
Իսկ ի՞նչ է լինում, երբ դուք երկու լեզու եք գործածում, որոնցում նմանահունչ բառեր կան։ Science Advances ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկլեզվակիրները իսկապես առավելություն ունեն հիշողության հարցում:
Լեզուները երկլեզու մարդու համար փոխկապակցված են: Նույն նյարդային ապարատը, որը մշակում է մեր առաջին լեզուն, մշակում է նաև երկրորդը : Այսպիսով, հեշտ է հասկանալ, թե ինչու բառի առաջին հնչյունները լսելիս պոտենցիալ թեկնածու բառերն ակտիվանում են ոչ միայն մի լեզվում, այլև մյուսում:
Նոր հետազոտության ընթացքում իսպաներեն-անգլերեն երկլեզվակիրները և միալեզու անգլախոսները մի բառ էին լսում և պետք է առարկաների բազմաթիվ պատկերների մեջ գտնեին ճիշտ տարրը, մինչ նրանց աչքերի շարժումները գրանցվում էին:
Մասնակիցները պետք է բացահայտեին առարկայի ճիշտ պատկերը՝ լսելով հուշող բառը: Հետո նրանց փորձարկեցին իրենց տեսած առարկաները հիշելու ունակության հարցում:
Հետաքրքիր է, որ երկրորդ լեզվի իմացությունը վճռորոշ դեր է խաղացել։ Հիշողության հարցում առավելությունն ավելի զգալի է եղել երկրորդ լեզվի բարձր իմացությամբ երկլեզվակիրների, քան երկրորդ լեզվի ցածր իմացությամբ երկլեզվակիրների և միալեզվակիրների մոտ:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)