Մարդկային ու մարդասիրական աղետի այս օրհասական օրերին հայությունը դիմադրում է ու դիմանում. Մանսուրյան
Աշխարհահռչակ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին։
«Այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև Աստծո պարգևած խաղաղության տենչը միավորել է բոլորիս։ Այս էլ քանի տարի ու տասնամյակ մեր հոգեկան թռիչքների, առօրյա փոքր ու մեծ հոգսերի ներսում, ապագայի հետ կապված մեր երազանքների տարածքում գերեվարված մեր երկրի այն հատվածն է, որն իր մեջ այլևայլ կոթողների, հրաշալիքների հետ մեկտեղ Տիգրան Մեծի հյուսիսային մայրաքաղաքն է պահում»,- տեսաուղերձում ասում է Մանսուրյանը՝ արձանագրելով, որ այս գողտրիկ աշխարհն այսօր կրկին ծայրահեղ ծանր օրեր է ապրում, նորից մռայլ ամպեր են կուտակվել նրա չնաշխարհիկ երկնակամարում։
Մանսուրյանի խոսքով՝ մարդկային ու մարդասիրական աղետի այս օրհասական օրերին հայությունը դիմադրում է ու դիմանում, հիացմունքի բոլոր խոսքերը, սակայն, դառնահունչ և խռովահույզ։
«Մեր շուրջը տեղի ունեցող իրադրություններն այսօր մեզ նորից են ստիպում վերհիշել անցյալը։ Իմ ընտանիքի հիշողության մեջ մշտապես ներկա է կոտորածների հիշողությունս, մորս ապրած՝ 1915թ Եղեռնը և կնոջս հոր ապրած՝ Շուշիի՝ 1920թ. կոտորածը։ Այս կարգի իմ դեպքը եզակի չէ։ Անցյալի այս փաստերն այսօր մեզ հրամայում են բռունցք դառնալ, հակառակ՝ մռայլ իրականության ՝ վաղվա օրվա լույսի հանդեպ հավատավոր մնալ, ծառայել մեկ գերագույն նպատակի։ Իմ ձեռքին երբեք զենք չի եղել, իմ զենքը քնարն է, այս պահին երաժշտության մասին խոսելն էլ անպատեհ է, բայց ես ոգեշնչվում եմ կոմիտասյան մեղեդու շնչառությունից։ Այդ մեղեդին մեզ մեր հողին կապող զորավոր ուժն է»,- ասաց Մանսուրյանը՝ նշելով, որ հավատում է, որ մեր հավաքական ուժերով կլուծվի նաև այս թնջուկը, կհարթվի այս ուղին եւս, մենք պետք է ապրենք մեր հողերի վրա, արարենք ու շատանանք։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)