Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. Փաշինյան
Արցախ

Ադրբեջանական մեդիան Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակը ներկայացնում է որպես Փանահի

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի Տիգրանակերտ հնավայրն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: 2022 թվականի հունվարին ադրբեջանական կողմը հատուկ զբոսաշրջային փաթեթ է մշակել, որի ուղղություններից մեկն էլ 18-րդ դարի կեսերին Արցախի Տիգրանակերտի տեղում Փանահի կողմից կառուցված Շահբուլաղի ամրոցն է: Այցելություններն ուղեկցվում էին նկարահանումներով, Փանահի «քաղաքական հեռատեսության» պրոպագանդայով: Շահբուլաղի ամրոցը Շուշիից զատ ներկայացվում է որպես Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ինքնության, ներկայության, պետական պատմության կարևոր խորհրդանիշ, որտեղ առանցքային միտքն այն է, որ Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ խանը որպես իր առաջին նստոց դարձրել էր հենց այս ամրոցը: Այս տիրույթում Ղարաբաղի խանությունը ներկայացվում է որպես ադրբեջանական պետականության դրսևորումներից մեկը: Նմանատիպ տեսանյութերում, հաղորդաշարերում մշտապես շեշտվում էր այն միտքը, որ հայերը անօրինական պեղումներ են կատարել այդ տարածքում՝ փորձելով հայկականացնել տարածքների պատմությունը և մշակութային ժառանգությունը:

Վերջերս մեր ուշադրությունը գրավեց նման մի տեսանյութ, որը նկարահանվել էր AZTV Media հեռուստաալիքի կողմից: Այն մնացյալ բոլոր նմանատիպ տեսանյութերից տարբերվում է նրանով, որ առաջին անգամ մանրամասն նկարահանումներ էին կատարվել Տիգրանակերտ քաղաքի մ. թ. 5-6-րդ դարերով թվագրվող Վաղքրիստոնեական հրապարակում, որը երկարատև պեղումների ընթացքում բացվել և հետազոտվել է Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից։

Մեզ հետաքրքրող հատվածը սկսվում է 11-րդ րոպեից: Նկատենք, որ նախկինում ադրբեջանական կողմը մեդիադաշտում գրեթե լռում էր հնավայրի մասին և շատ սահմանափակ տեղեկություններ տալիս: Իսկ այստեղ ավելի քան տասը րոպե ցուցադրվում է հնավայրը: Իհարկե, տեսանյութում խոսող ադրբեջանցիները գրեթե ոչ մի բացատրություն չեն տալիս Տիգրանակերտի արշավախմբի կողմից բացված կառույցների իրական կերպարի ու ժամանակի մասին, այլ այդ ավերակները ներկայացնում են որպես Փանահի կառուցած շինություններ, որոնք հայերն հմտորեն օգտագործել են զբոսաշրջության նպատակով: Ընդ որում, վաղքրիստոնեական եկեղեցու բեմի տակի մասունքարան-դամբարանը ներկայացվում է որպես զնդան, բանտ: Մեկնաբանությունների մեջ և ոչ մի նորություն, սակայն առավել կարևորն այն է, որ մենք մանրամասն տեսանկարահանված ենք տեսնում հնավայրի հատվածներից մեկը:

Դատելով տեսանյութից՝ կարող ենք փաստել, որ Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղված կառույցները կանգուն են, չեն քանդվել կամ վերափոխվել: Տիգրանակերտի Վաղքրիստոնեական հրապարակը 2020 թվականից այս կողմ անտերության մատնվելով՝ ծածկվել է առատ բուսականությամբ, մոլախոտերով. դրանք առատ աճում են պեղված շինությունների պատերին, հատակներին՝ ամենուրեք և դրանով վտանգում դրանք: Ցավոք, մենք առ այսօր ի մոտո չունենք տեսանյութեր, որտեղ երևա նաև անտիկ թաղամասի պատկերը: Կանգուն են և անվնաս միջնաբերդի պեղումների ժամանակ բացված պարիսպները, որոնց տարբեր հատվածներ ևս ծածկված են բուսականությամբ»։