Ո՞վ առաջինը կստանա Neuralink-ի ուղեղի իմպլանտը
Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ստարտափը, որն ուղեղում տեղադրելու նպատակով չիպեր է պատրաստում, նախատեսում է արդեն այս տարի սկսել իր արտադրանքի փորձարկումները մարդկանց վրա: Փարիզում VivaTech միջոցառման ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի պատրաստած առաջին իմպլանտը կստանա տետրապլեգիայով կամ ստորին վերջույթների կաթվածով հիվանդը։
Վերջերս ընկերությունն ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից (FDA) վերջապես թույլտվություն ստացավ մարդկանց վրա փորձարկումներ անելու համար: Սակայն ավելի վաղ նույնիսկ կենդանիների վրա փորձարկումներ անելու առումով նրանց մոտ ամեն ինչ հարթ չէր, և այս թեմայով հետաքննությունները դեռ շարունակվում են: FDA-ը Reuters-ին հաստատել է, որ Neuralink-ը թույլտվություն է ստացել ուղեղի իր իմպլանտը և վիրաբուժական ռոբոտը թեստավորման նպատակով օգտագործելու համար, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Եթե Neuralink-ը կարողանա ապացուցել, որ իր մասնագետների մշակված ուղեղի իմպլանտն անվտանգ է մարդկանց համար, ապա դեռ մի քանի տարի կպահանջվի, մինչև ստարտափը ստանա այս սարքի կոմերցիոն օգտագործման թույլտվությունը։
Neuralink-ը մշակում է այսպես կոչված ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի սարքեր (BCI - Brain Computer Interface): Մասկի խոսքով՝ իր ընկերության իմպլանտներն ապագայում կօգնեն անդամալույծ մարդկանց նորից սկսել քայլել, կույրերին՝ տեսնել և ի վերջո մարդկանց կդարձնեն կիբորգի նման մի բան:
Նշենք, որ այսօր կան շատ այլ, քիչ հայտնի ընկերություններ, որոնք նույնպես մշակում կամ արտադրում են նյարդային ակտիվությունը գրանցող կամ խթանող սարքեր՝ այսպես կոչված նեյրոմոդուլյացիայի սարքեր: Այս սարքերի շուկան այժմ գնահատվում է 6 մլրդ դոլար:
FDA-ն արդեն հաստատել է մի քանի այսպիսի սարքեր, այդ թվում՝ նախատեսված Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)