Նոր Fiat 600. Լեհաստանում հավաքված սուբկոմպակտ քրոսովեր
Fiat-ը շարունակում է վերադարձնել մոռացված անունները. Topolino-ից հետո իտալական ապրանքանիշը պատրաստվում է ներկայացնել նոր Fiat 600-ը, հրապարակվել է պաշտոնական տեսահոլովակ:
Ինչպես գրում է «Колеса»-ն, առաջին սերնդի Fiat 600-ը փոքր և էժան հետևի շարժիչով մարդատար մեքենա է, որը փոխարինեց վերոհիշյալ Topolino-ին 1955 թվականին և դարձավ խորհրդային ZAZ-965-ի գաղափարական ոգեշնչումը։ Չնայած իր համեստ չափսերին` (երկարությունը՝ 3,3 մ-ից պակաս, անիվային բազան՝ 2 մ) այն դիրքավորվեց որպես բավականին գործնական և բազմակողմանի մեքենա, և նրանց համար, ովքեր ուղևորների և բեռների համար էլ ավելի շատ տեղ էին պահանջում, Fiat-ը 1966 թ. ծավալային Fiat 600 Multipla-ն թողարկեց:
Նոր Fiat 600-ի մասին պաշտոնական տեխնիկական տեղեկատվություն դեռևս չկա, բայց դա, ընդհանուր առմամբ, բաց գաղտնիք է. վաղուց հայտնի է, որ նոր իտալական ամենագնացը կկիսի ֆրանսիական CMP հարթակը Stellantis կորպորացիայի գործընկերների մի ամբողջ գալակտիկայի հետ, բայց նրա ամենամոտ ազգականն ու հարևանը լեհական Տիչի քաղաքի Fiat հավաքման գործարանի հավաքման գծի վրա թարմ Jeep Avenger-ն է:
Ուժային հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն նույնը, ինչ Jeep-ին, հիմնական տարբերակը էլեկտրական է, առջևի առանցքի վրա մեկ շարժիչով (156 ձիաուժ, 260 Նմ) և 54 կՎտժ մարտկոցով, որը լրիվ լիցքավորելու դեպքում կբավականացնի մոտ 400 կմ WLTP ցիկլի: Մի շարք շուկաներում Fiat 600-ը, անշուշտ, կառաջարկվի 1.2 PureTech բենզինային «տուրբո շարժիչով» (100 ձիաուժ, 205 Նմ)՝ զուգակցված 6-աստիճան «մեխանիկայի» հետ: Արդյոք Fiat 600-ը կունենա Jeep-ին խոստացված լիաքարշակ տարբերակը, դեռևս հայտնի չէ:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)