Wall Street Journal․ Սորոսն իր կայսրության հանդեպ հսկողությունը հանձնել է որդուն
Միլիարդատեր Ջորջ Սորոսը 25 միլիարդ դոլար գնահատվող իր կայսրության նկատմամբ վերահսկողությունը փոխանցել է իր որդի Ալեքսին, որը խոստացել է ընտանիքի փողերն օգտագործել էլ ավելի ծայրահեղ ձախ գաղափարների քարոզչության համար:
Սորոսի 37-ամյա ժառանգորդը The Wall Street Journal-ին հայտնել է, որ ավելի է ընդլայնելու իր հոր քաղաքական նպատակները, բայց որդեգրելու է այլ սկզբունքներ, ինչպիսիք են քվեարկության ու հղիության վաղ ընդհատման իրավունքները, սեռային հավասարությունը:
«Ես ավելի հակված եմ քաղաքականությանը»,- իրեն համեմատելով հոր հետ՝ ասել է Ալեքսը: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում նա արդեն 14 անգամ այցելել է Սպիտակ տուն եւ հանդիպել ազդեցիկ դեմոկրատների հետ:
Սորոսի «Բաց հասարակության» ոչ առեւտրային հիմնադրամը տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում խմբերին, «որոնք աջակցում են մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում եւ ֆինանսավորում են տարբեր համալսարաններ», փոխանցում է պարբերականը:
Դեկտեմբերին հիմնադրամի խորհուրդը Ալեքսին ընտրեց նախագահ:
Այժմ նա ղեկավարում է հիմնադրամի քաղաքական գործունեությունը եւ հանդիսանում է ընտանիքի միակ անդամը ներդրումային հանձնաժողովում, որը վերահսկում է Սորոսի հիմնադրամի կառավարումը, հսկում հիմնադրամին ֆինանսական ներարկումները:
The Wall Street Journal-ին պատմելով իր նպատակների մասին, Ալեքսը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է հանրապետական Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը, ապա հավելել, որ իր ընտանիքը մեծ ներդրում կունենա 2024-ի նախագահական ընտրություններում դեմոկրատներին աջակցելու գործում։
Վերջերս Սորոսի անունը շոշափվել է այն սկանդալային պատմության մեջ, որը կապված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների հետ:
Թրամփը Սորոսին մեղադրում է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգին ֆինանսավորելու մեջ եւ ենթադրում, որ նա է մեղավոր այն գործի հարուցման համար, որով ինքը մեղադրվում է մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց 130 հազար դոլար վճարելու համար:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)