Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT
Ուկրաինան ամերիկյան իշխանություններին չի տեղեկացրել հակահարձակման ստույգ օրվա մասին, բայց Վաշինգտոնը կարծում է, որ այն արդեն սկսվել է։ Այս մասին գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնատար անձանց։
Թերթի տվյալներով՝ Կիեւն ամերիկյան իշխանություններին ներկայացրել է միայն ժամանակային շրջանակները, թե երբ են Ուկրաինայի Զինված ուժերը նախատեսում սկսել հակահարձակումը։ Ինչպես նշել է պարբերականը, կիրակին մտնում է այդ ժամանակային շրջանակի մեջ։
Ամերիկյան ռազմական արբանյակները գրանցել են զինծառայողների ակտիվացում ուկրաինական դիրքերում։ Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերն սկսել են գործողություններ, որպեսզի պարզեն ռուսական զորքերի դիրքերն ու թվաքանակը, «մարտով հետախուզությունը» կշարունակվի մի քանի օր։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երկուշաբթի ասել է, որ Կիեւն անցնում է հարձակողական գործողությունների «որոշ ուղղություններով»։ Ընդ որում՝ նրա խոսքով, «մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)