Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Մինչդեռ Կորեայի Հանրապետության իշխանությունները պնդում են, որ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռները մուտք են գործել իրենց ՀՕՊ ճանաչման գոտի՝ առանց Սեուլին նախապես ծանուցելու։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեին։
Նրա տվյալներով, տեղական ժամանակով ժամը 11:52-ից 13:49-ը նշված գոտում են գտնվել չինական ռազմական չորս եւ չորս ռուսական ինքնաթիռ։ Կոմիտեն ընդգծել է, որ Կորեայի Հանրապետության օդային սահմանների խախտումներ չեն եղել։
Հարավային Կորեան ի պատասխան բարձրացրել է իր ավիացիան։ «Մեր զինված ուժերը հայտնաբերել են ռուսական եւ չինական ինքնաթիռները՝ նախքան ՀՕՊ ճանաչման գոտի մտնելը, գործարկել են ռազմաօդային ուժերի կործանիչներ եւ մարտավարական միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստվելով չնախատեսված հանգամանքներին»,- հայտնել են հարավկորեացի զինվորականները։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական եւ Արեւելա-չինական ծովերի ջրային տարածությունում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)