Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան
Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:
Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում՝ «հողի վրա», չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները չեն ցուցաբերում կամք, եթե ամեն ինչը «լղոզվում է»:
Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Հիշո՞ւմ եք Չերչիլի խոսքերը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ»,- գրել է նա։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)