Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար
Թեյն օգտակար կլինի օրգանիզմին, եթե օրական չորս բաժակից ոչ ավել խմեք։ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առողջության առաջնային պահպանման գծով գլխավոր ֆրիլանս մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հիշեցրել է, որ այս ըմպելիքը բազմաթիվ տարբեր միկրոտարրեր է պարունակում։
«Չափավոր չափաբաժիններով թեյը շատ առողջարար է, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք հզոր հակաօքսիդանտներ են»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Սակայն, եթե չափից շատ թեյ եք խմում, այդ նյութերը խանգարում են երկաթի յուրացմանը, բացատրել է Տյաժելնիկովը։ Որպեսզի ըմպելիքն օգտակար լինի, պետք է հետևել մի քանի կանոնների։
Բժիշկը զգուշացրել է, որ թեյի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել անքնության և լարվածության բարձրացման։ Ինչպես նաև թեյն ունի միզամուղ ազդեցություն և օրգանիզմից դուրս է բերում ջուրը։
Բացի այդ, Տյաժելնիկովը նշել է, որ այս միայն ըմպելիքի օգտագործումը հիվանդությունների կանխարգելում չէ։ Որպեսզի թեյն իր օգտակար հատկությունները փոխանցի, այն պետք է ճիշտ եփել, պարզաբանել է բժիշկը։
Օրինակ, սև թեյի համար անհրաժեշտ է ջուր, որի ջերմաստիճանը գրեթե 100 աստիճան է: Կանաչ թեյը եփում են 60-80 աստիճանով: Ընդ որում՝ ըմպելիքը պետք է խմել անմիջապես այն պատրաստելուց հետո։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)