Աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունն ապրում է Լուիզիանայում (տեսանյութ)
Ամերիկյան Լուիզիանա նահանգում շան 12,7 սմ երկարությամբ լեզուն պաշտոնապես ամենաերկարն է ճանաչվել Գինեսի ռեկորդների գրքում։
Զոյին՝ լաբրադորի և գերմանական հովվաշան խառնուրդը, ամենաերկար լեզվի ռեկորդակիր է դարձել այն բանից հետո, երբ անասնաբույժը չափել է նրա մռութի ծայրից մինչև լեզվի ծայրը եղած հեռավորությունը։
Զոյիի տերերը՝ Մեթայրիի բնակիչներ Սեդի և Դրյու Ուիլյամսները, պատմել են, որ շանը վերցրել են, երբ նա ընդամենը 6 շաբաթական է եղել և գրեթե միանգամից նկատել են նրա արտասովոր երկար լեզուն։
«Կարծում էինք, որ լեզուն նրա մարմնից ավելի մեծ կդառնա, սակայն այդպես չեղավ։ Նա հիմա էլ հսկայական լեզու ունի իր մարմնի համեմատ»,- պատմել է Սեդի Ուիլյամսը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչին։
Ըստ ամուսինների, Զոյին հայտնի է հարևանների շրջանում։
«Ժամանակ առ ժամանակ, երբ նրան զբոսանքի ենք հանում, նրան մոտենում են մարդիկ ու ցանկանում են շոյել,- պատմել է Դրյու Ուիլյամսը։- Մենք նախապես զգուշացնում ենք․ «Հեյ, նա բարյացակամ է, բայց կարող է ձեզ թքով ողողել», և երբեմն նա դա անում է, իսկ նրանց սև տաբատների վրա թքի մեծ հետք է մնում»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)