Հնդկաստանի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երկաթուղային ահավոր աղետի առիթով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խորհրդակցություն է հրավիրել երկաթուղու ներկայացուցիչների հետ՝ կապված Օդիշա նահանգում երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետ։ Խորհրդակցության ընթացքում Մոդին կքննարկի տուժածների փրկության, բուժման եւ այլ հարցեր՝ կապված վթարի հետ, տեղեկացրել է NDTV-ն։ https://www.ndtv.com/
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել է հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։ Վերջին տվյալներով՝ գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ, ավելի քան 900 մարդ տուժել է։
Վարչապետի օգնության ազգային ֆոնդը հայտարարել է, որ 200 հազար ռուփիի փոխհատուցում կվճարվի յուրաքանչյուր զոհվածի մերձավորնմերին եւ 50 հազար ռուփի վիրավորների համար։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)