Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ
Առնվազն 80 մարդ զոհվել, 850 հոգի տուժել է երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով հնդկական Օդիշա նահանգում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը։
«Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է առնվազն 288 մարդու, 850 հոգի տուժել է»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում, հղում է կատարվել մի պաշտոնյայի։
Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը մոտ 19.20-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16.50) Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել է հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)