Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է հիվանդանոցում
Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ:
Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Այգեպատ գյուղի բնակիչ: Նա վիճելու էր եկել դանակով զինված: Տղային դանակահարելուց հետո նա հարձակվել էր նաեւ հոր վրա, որը, սակայն, բարեհաջող պաշտպանվել էր, եւ երիտասարդը դիմել էր փախուստի:
Ոստիկանները հաջորդ օրը Այգեպատ գյուղում հայտնաբերել են դանակահարողին, ձերբակալել եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Մայիսի 28-իօն նա դատարանի որոշմամբ կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ:
Իսկ մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ից հայտնել են, որ երիտասարդն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)