Փոքրիկ, թափանցիկ, բայց 8/256 ԳԲ հիշողությամբ․ Unihertz-ը ներկայացրել է Jelly Star արտասովոր սմարթֆոնը
Unihertz ընկերությունը, որը հայտնի է հիմնականում իր շատ անսովոր և հաճախ փոքրիկ սմարթֆոններով, ներկայացրել է նոր մոդել, որը կոչվում է Jelly Star: Նորույթը շուտով կհայտնվի Kickstarter-ում, սակայն DeviceSpecification ռեսուրսն արդեն հրապարակել է դրա մասին ինֆորմացիա։
Հասկանալու համար, թե որքան փոքր է Jelly Star-ը, բավական է միայն նշել, որ այն ունի 3 դյույմանոց IPS էկրան՝ 854x480 պիքսել լուծաչափով։ Սարքի չափերն են՝ 95x50x19 մմ, իսկ քաշը 121 գրամ է։
Հեռախոսն ունի SoC MediaTek Helio G99 պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Գնի մասին դեռ տեղեկություն չկա, ուստի դժվար է ասել, թե որքանով է այն լավ հեռախոս գին-որակ հարաբերակցության տեսանկյունից։ Ամեն դեպքում, ամենօրյա առաջադրանքների կատարման հետ կապված խնդիրներ այս սմարթֆոնը հաստատ չի ունենա։
Jelly Star-ն ունի 2000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, 48 մեգապիքսել լուծաչափով տեսախցիկ և մատնահետքի սկաներ: Հեռախոսն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով:
Սմարթֆոնը նաև առանձնանում է իր դիզայնով: Jelly Star-ը թողարկվելու է երկու գույնով՝ կապույտ և կարմիր, ընդորում՝ հետևի պանելը թափանցիկ է, կողային կոճակները՝ բազմերանգ։ Առհասարակ, այս հեռախոսը շատ անսովոր տեսք ունի:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)