Ցեղասպանության ընդունման պահանջի ժխտումը որևէ իշխանության մասնավոր իրավունքը չէ․ Արտյոմ Վարդանյան
«Մենք դատապարտում ենք 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին նման վերաբերմունքն ու դիրքորոշումը»,- Alpha News-ի հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ Արտյոմ Վարդանյանը՝ ի պատասխան Զարեհ Սինանյանի հայտարարությունների։
Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը օրեր առաջ ուշագրավ հայտատարարություն էր արել՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։
«Ցեղասպանության ընդունման պահանջի ժխտումը որևէ իշխանության կամ իշխանության ներկայացուցչի մասնավոր իրավունքը չէ, որպեսզի արտահայտի նման դիրքորոշում։ Դա ողջ հայ ժողովրդի դարավոր պահանջն է։
Եթե վերը նշված անձը չի արտահայտել ՀՀ կառավարության դիրքորոշումը, ապա կառավարությունը պարտավոր է անել համապատասխան հայտարարություն»,- նշում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում ՌՀՄ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը։
Ի դեպ, ՌՀՄ վարչության անդամը շեշտում է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպության ջանքերով Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ապրիլի 24-ի հիշատակի օրը նշվել է ոչ թե որպես զուտ համայնքային կազմակերպության, այլ Ռուսաստանի պետական կառույցների հետ համատեղ մասնակցությամբ միջոցառում։
Ռուսաստանի հայերի միությունը վստահեցնում է, որ այդ ավանդույթը շարունակվելու է։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)