Ուկրաինան տեղեկացրել է գիշերը Կիեւին հասցված հարվածի մասին
Այս գիշեր ռուսական զորքերը թեւավոր հրթիռներով եւ կամիկաձե դրոններով հարվածել են Կիեւին, օգտագործվել է ավելի քան 30 միավոր, տեղեկացրել է УНИАНИ-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբին։
«Նախնական տվյալներով՝ այս գիշեր թշնամին գործադրել է 15 թեւավոր հրթիռ (տեսակը ճշտվում է) եւ 18 «Shahed իրանական հարվածային անօդաչու, այդ բոլոր օդային թիրախները ոչնչացվել են մեր պաշտպանների կողմից։ Տեղեկությունը ճշտվում է»,- նշվել է հաղորդագրությունում։
Կիեւի իշխանությունները տեղեկացրել են ՀՕՊ ուժերի կողմից տարբեր տեսակի ավելի քան 30 օդային թիրախների ոչնչացման մասին, մասնավորապես՝ Х-101/555 հրթիռներ եւ «Shahed» անօդաչուներ։
Բացի Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված հարվածից, անցած օրը ռուսական զորքերը 46 ավիացիոն հարված են հասցրել եւ կատարել 107 հրետակոծություն համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից մեր զորքերի դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ, նշվել է հաղորդագրությունում։
Տեղեկացվել է զոհերի եւ վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Իրանը քանիցս հերքել են իրանական կամիկաձե դրոնների օգտագործումն Ուկրաինայում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)