Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել: Գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն ու 18-ամյա Աշոտ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները «Վերջին զանգ» միջոցառման մասնակիցներ են եղել, իսկ Հ. Պետրոսյանն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)