ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարների եւ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարներ Ստեպան Պոլտորակի եւ Վալերի Գելետեյի, ինչպես նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Վիկտոր Մուժենկոյի նկատմամբ քրեական հոդվածով հետախուզում է հայտարարվել։ Երեքն էլ Ռուսաստանի Դաշնությունում մեղադրվում են Դոնբասի ռուսալեզու բնակչության ցեղասպանության մեջ, գրում է «Կոմերսանտը»։
Վալերի Գելետեյը պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի հուլիսի 3-ից հոկտեմբերի 14-ը։ Ստեփան Պոլտորակը Ուկրաինայի պաշտպանության նախարար է եղել 2014 թվականի հոկտեմբերի 14-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 29-ը։ Վիկտոր Մուժենկոն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է եղել 2014 թվականի հուլիսի 3-ից մինչեւ 2019 թվականի մայիսի 21-ը։
Երեկ՝ մայիսի 30-ին, ՌԴ ՆԳՆ հետախուզական բազայում հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի եւ Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու անունները։ Ավելի վաղ՝ այսօր՝ մայիսի 31-ին Ռուսաստանում հետախուզում էր հայտարարվել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կոլեսնիկի, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Լոկոտայի եւ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Գրիշչենկոյի նկատմամբ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)