Խորհրդարանի տուրիստը. նա հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։
Նկատենք, որ ՔՊ-ական այս պատգամավորն ամենաակտիվ տուրիստներից է, որ գործուղումներից աչք չի բացում։ Խորհրդարանի կայքում միայն այս տարի Սանդիկովի գործուղումների մասին հավաստող 7 կարգադրություն կա։ Դիցուք, հունիսի 7-10-ն էլ Սանդիկովը Սոչիում է լինելու՝ Եվրասիական կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար։
Մայիսի 17-20-ը մի խումբ պատգամավորների հետ նա Սանկտ Պետերբուրգում էր՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Մայիսի 7-10-ը կրկին Մոսկվայում էր՝ Պետդումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն Ուզբեկստանի Հանրապետությունում Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկում էր իրականացնում, դրանից առաջ՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը Սոչիում մասնակցում էր «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը, մարտի 2-4-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)