Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. Փաշինյան

Ալիևի անկեղծությունը․ ոչ խաղի տեղ է թողնում, ոչ՝ վախի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ելույթ ունեցավ օկուպացրած Արցախում ու հերթական սպառնալիքները ուղղեց Հայաստանին ու Արցախին։ Գիտե՞ք, նա հերթական անգամ չափազանց հստակ ասաց, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում․ ասաց, որ ղարաբաղցիները երկու անգամ հրաժարվել են գնալ Բաքու երկխոսելու, հիմա էլ չեն հրավիրելու․ «կամ գլուխները կախ կգան, կամ էլ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»։ Ասում է՝ բոլոր հնարավորություններն ունի Արցախում ցանկացած ռազմական գործողություն իրականացնելու։ Ի՞նչ է սա նշանակում։ Ալիևը չի սիրաշահում, նա չի համբերում գոնե փաստաթղթով Արցախն Ադրբեջանին մաս ճանաչվի Հայաստանի ներկայացուցչի կողմից, նա արցախցիներին չի տալիս խոստումներ ազատ ու երջանիկ ապրելու մասին․ այնքան է «հաբրգել», որ էս կողմ էն կողմ չի ընկնում, ասում է՝ շուտ արեք, թե չէ օպերացիա կանենք Արցախում։ Օրինակ, կարող է օրերից մի օր մի դիվերսիոն խումբ մտնի Ստեփանակերտ, քնած տեղից առևանգեն մի քանի նախարարի կամ դեպուտատի, տանեն Բաքու ու հրապարակային դատեն։ Նա սպառնում է՝ հանձնվեք, թե չէ ուժով կստիպեմ։ Երկու օր առաջ Հայաստանի տարածքից ադրբեջանցիները երկու զինվոր են առևանգել։ Սա խայտառակություն ու ՉէՊէ կլիներ աշխարհի բոլոր բանակների համար։ Սուրեն Պապիկյանի պահած բանակում ճամփի կեսից զինվորին գողանում են, ինքը հաջորդ օրը գնում է Սարդարապատ հերոսական պայքարի հուշարձանին ծաղիկ խոնարհելու։ Ի՞նչ եք կարծում, ավելի լավ չէ՞ պաշտպանության նախարար ընդհանրապես չունենալ, քան ունենալ նրա պես մեկին։ Բանակը էն օրին է հասել, որ թշնամին գողանում է զինվորիդ ու դու պատասխանի մասին անգամ չես մտածում, ընկնում ՄԻԵԴ-բան ես կոչ անում։ Եթե զինվորին են գողանում, ուրեմն ամեն վայրկյան ՀՀ քաղաքացուն կարող են գողանալ։ Ի՞նչ է ասում Պապիկյանը․ նա դուխով ասում է, գիտե՞ք հրաժարական չեմ տա։ Ադրբեջանը սպառնում է նման գործողություններ կատարել Արցախում։ Այսինքն, կարող է Ադրբեջանը բանտ դառնալ Արցախի ու Հայաստանի շատ բնակիչների համար։ ՔՊ-ականներն ասում են՝ մենք Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի մաս, հիմա թող գնան իրար հետ երկխոսեն որպես նույն երկրի քաղաքացիներ։ Ալիևն ասում է՝ երկխոսություն չի լինելու, կգաք, իմ ասածները կանեք, բոլոր պաշտոնյաները հրաժարական կտան ու մենակ էդ ժամանակ կորոշեմ՝ համաներում անեմ, թե չէ։

Պատկերացնում ե՞ք ուր հասանք ու հասանք հենց նրա պատճառով, որ Արայիկն այնտեղ, Նիկոլն այստեղ ամեն գնով, ատամներով պահեցին իշխանությունը, պատերազմից հետո։ Ըստ իս՝ իրենց տրամաբանությամբ, շատ ավելի հեշտ է հանձնվել Ադրբեջանին, քան հանձնել իշխանությունը ուրիշ մարդու։ Գիտե՞ք ինչու, որովհետև, իմ կարծիքով, նրանք մտածում են, որ եթե հանձնվեն Ադրբեջանին՝ հողի հետ միասին, որպես փոխհատուցում իրենց չի պատժի, էդքան հայրենիք են տվել, իսկ այ եթե զիջեին իշխանությունը ուրիշին Հայաստանում կամ Արցախում, դատվելու էին։ Իրենք, իրենք միայն իրենց անձնականի մասին են մտածել, ազգ, հայրենիք, ժողովուրդ, սաղ մի կողմ, կարևորը իրենք էին, այդ պատճառով էլ սաղ վարի են տալիս։ Երևի մտածել են, ո՞րն է ավելի լավ, Ալիևի կողմից մեդա՞լ ստանալ, թե՞ հայերի ձեռքով բանտ ուղարկվել։ Ալիևը նրանց համաներման շանս է տալիս, իսկ հայ ժողովուրդը՝ միանշանակ բանտ էր ուղարկելու, մի գրամ չեն կասկածել։ Ու անգամ հիմա, երբ Ալիևը սպառնացել-հոխորտացել է, փոխանակ Արցախի նախագահն ինքը կազմակերպի հանրահավաքներ, դիմի աշխարհին, դատապարտի Փաշինյանին, Ալիևին՝ հավասարաչափ, մի բան էլ արգելում է միտինգները։ Ծիծաղելի էր, երբ սահմանափակումների մեջ մտնում էր նաև տեղեկատվություն փնտրելը։ Այսինքն՝ Արցախում արգելվում է Գուգլում «սրչ» անելը։ Էս լուրը պետք է Արցախում իրարանցում առաջացներ: Էս հրամանը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը արգելում է Արցախում Ադրբեջանի նախագահի հայտարարության արձագանքելը միտինգների տեսքով։

Կրկնում եմ՝ Նիկոլի ու Արայիկի համար ավելի նախըտելի է համագործակցելը թուրքական, ադրբեջանական իշխանությունների հետ, քան հայ ժողովրդի։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Էրդողանին վերընտրվելու առթիվ առաջին շնորհավորողներից մեկը Փաշինյանը եղավ, չթողեց օրը պտտվի՝ նոր։ Արդեն դժվար է ասելը՝ մեզանում հայկական իշխանություն է, թե թուրքական մատուցողներ։ Գոնե Ալիևն ու Էրդողանը հստակ ասում են ինչ են ծրագրել։

Ադրբեջանի նախագահը պահանջում է ամբողջապես դուրս բերել Արցախից հայկական ինչ զենք ու զորք կա։ Իհարկե՝ այս թեմայի շուրջ Ալիևից առաջ Նիկոլն է մտածել․ նա վաղուց է ամեն ինչ դուրս հանել։ Բայց վստահեցնում եմ, որ վաղը նույն Ալիևը պահանջելու է զինաթափել Հայաստանը, նոր զենք չառնել, բանակը կրճատել, քանի որ դա կդիտվի սպառնալիք Թուրքիային ու Ադրբեջանին։ Օրինակ՝ Սյունիքով կստանա՞ ճանապարհ կամ միջանցք, կասի Սյունիքում առկա զենքը սպառնում է անվտանգությանը։ Հետն էլ ասում է, որ խաղաղության պայմանագիր կոչվածը լինելու է իրենց պայմաններով։

Ու զավեշտ է, երբ էս օրհասական խնդիրների կողքին, թշնամուն հակազդելու, արձագանքելու փոխարեն, գնում է Փաշինյանը գյուղերից մեկում մանկապարտեզ բացում ու շարքով բերված մարդիկ ծափահարում են անհասկանալի է, թե ինչի համար։ Իշխանությունը մարդկանց զբաղեցնելու խնդիր ունի, իսկ մարդիկ էդքան չեն գիտակցում ինչ է կատարվում, ինչ պետք է անել, իրենց լավ ու վատը որն է։ Ֆինանսների նախարարն էսօր ոգևորված պատմում է, թե որքան շատ փող են 2022 թվականին տվել Արցախին, երբեք նման փող չեն տվել Արցախին ու փողը տվել են, որ մի քանի օրից կամ որոշ ժամանակ անց, եթե ձեռքները բռնող չեղավ, հանձնեն թե՛ Արցախը, թե՛ էդ փողը, թե՛ ժողովրդին՝ Արցախի մեջ։

Ի դեպ, ցավալի է, բայց Արցախից վերջերս ավելի շատ լսում եմ ոչ թե պայքարի պատրաստակամություն, այլ՝ «հենց Արցախը հանձնեց, կգան Հայաստան» թեզը։ Բայց ժողովուրդ, Նիկոլն ո՞վ է, որ որոշի ձեր փոխարեն, որ մի հատ էլ հաշտվում եք էդ մտքին։ 90-ականների սկզբին էլ կարող էր Հայաստանի որևէ ղեկավար դա ասեր։ Ու ի՞նչ, Արցախում հնազանդվելու էի՞ն։ Թե՞ պայքարելու էին։ 90-ականներին եթե կռիվ չտային, այդ կռիվը, պարտիզաական պայքարը ընդհատակից չկազմակերպեին, 30 տարի առաջ սաղ պրծած կլիներ։ Էն ժամանակվա Արցախի ժողովդին առաջնորդողները չէին նստում-նայում, թե կենտկոմի քարտուղարը ինչպես է որոշելու իրենց ճակատագիրը։ Կռիվ տվեցին ու սաղ խաղաքարտերը խառնեցին։ Բա հիմա էլ ձեր հերթն է։ Հիմա ինչ ասեն Նիկոլն ու Արայիկը, պետք է հնազանդ անե՞ք։ Կարող է՝ գործակալ են, իրենց առաջադրանքներն են կատարում։ Բա դո՞ւք, ո՞րն է ձեր առաջադրանքը։

Կարճ ասած՝ Իլհամ Ալիևի երեկվա ելույթը, կարծում եմ, վերջանական սթափեցնողը պետք է լինի։ Մենք բազմիցս վերլուծել ենք, ներկայացրել հանրությանը։ Տող առ տող կատարվում է այդ ամենը։ Ըստ որում, ինչ ասում է, անում էլ է, մենակ գլուխ չի գովում։ Էն որ ասում են՝ մոր փորն է ընկել, ունենալով Հայաստանում Նիկոլ կոնտր պարտներ։

Ալիևը երեկ շատ մեծ ծառայություն մատուցեց հայ ժողովրդին, նա չհամբերեց, մինչև ստորագրվեն թղթերը, մինչև պայնավորվի, ասաց՝ ինչ են ուզում անել, մի տեսակ ոնցոր հայ ժողովրդին դրանով կոչ արեց՝ վեր կացեք, պայքարեք իմ դեմ ու իմ կողմնակից Հայաստանի իշխանության դեմ, կամ էլ եկեք կզեք՝ պատրաստ լինելով կոտորածի։ Մենք հիմա ավելի ծանր վիճակում ենք, քան անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ժամանակ։ Ու ծանր վիճակում ենք, որովհետև թե՛ կապիտուլյացիան, թե դրանից հետո թղթերը ստորագրողը, բանակցողը նույն մարդն է։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Ալիևի հոխորտանքները հնչեցին հենց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը։ Այդ օրը մեր պայքարի ու հաղթանակի խորհրդանիշն է։

yerevan.today