Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել
Երեկ՝ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել ու մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)