Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կադրային մենեջմենթում ներդնում է ՆԱՏՕ սկզբունքները
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է նախատեսում Զինված ուժերում ուկրաինացիների ծառայության որոշման մեջ, որպեսզի նորմերը համապատասխանեն ՆԱՏՕ կադրային մենեջմենթի ստանդարտներին, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ուկրաինայի ՊՆ տվյալներով՝ սպասվում են հետեւյալ փոփոխությունները.
հստակ կսահմանազատվեն ծառայության կարգավորման նորմերը թե խաղաղ, թե հատուկ շրջաններում;
զինծառայողները կնշանակվեն պաշտոնի հաստիքային կարգերով, որոնք համապատասխանում են նրանց փաստացի զինվորական կոչումներին;
կսահմանվեն ծառայության նվազագույն եւ առավելագույն եւ կոչումը կրելու ժամկետները;
բարձրագույն պաշտոնի նշանակումը տեղի կունենա ռեյթինգային սկզբունքով;
կներդրվի զինծառայողների փոխատեղում համապատասխան պաշտոններում՝ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու նպատակով;
այն անձինք, որոնց թեկնածությունը պաշտոնի բարձրացման համար երկու անգամ մերժվել է, ազատման կներկայացվեն։
Նշվել է, որ մշակվելուց եւ համաձայնեցվելուց հետո «Ուկրաինայի ԶՈւ-ում զինծառայության անցկացման որոշման մասին» փաստաթուղթը կհանձնվի կառավարության դիտարկմանը։ Հետո փոփոխությունների նախագիծը կհանձնվի պետության ղեկավարին՝ գործունեության մեջ մտցնելու նրա հրամանն ստանալու համար։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)