Երգչուհի Լանա Դել Ռեյն կտրուկ փոխել է իր ոճը
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը ելույթ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Mita Festival-ում՝ երկրպագուների առջեւ ներկայանալով նոր կերպարով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լանա Դել Ռեյը երեք տարվա մեջ իր առաջին մենահամերգն է տվել եւ երկրպագուներին զարմացրել է անսովոր կերպարանափոխությամբ։ 37-ամյա երգչուհին բեմ է դուրս եկել դասական սեւ տոպով, կոճկած կիսաշրջազգեստով ու պլատինե պարիկով, որը նմանակում է հոլիվուդյան շիկահեր Մերիլին Մոնրոյի հատուկ սանրվածքին: Աստղն ամբողջացրել է տեսքը փետուրներով վարդագույն սանդալներով եւ հսկայական ոսկյա զարդերով:
Սա առաջին անգամը չէ, որ Լանա Դել Ռեյը հարգանքի տուրք է մատուցում Մերիլին Մոնրոյին։ «Candy Necklace» երգի իր վերջին տեսահոլովակում աստղն արդեն փորձել է հոլիվուդյան կուռքի կերպարը: Տեսահոլովակի վերջում երգչուհին, արդեն իր դերում, գնում է Հոլիվուդի Փառքի ծառուղի եւ կեցվածք է ընդունում սեփական անհատականացված աստղի մոտ։ «Տեսահոլովակի ամբողջ իմաստը, թե ինչու է ցուցադրվում նկարահանումների կուլիսները, այն է, որ այս կանայք ինձ նման փոխել են իրենց անունները, սանրվածքը, ինչպես ես: Բայց ինչպես դաս քաղել այս ամենից եւ չխորասուզվել սեփական ես-ի մեջ», - հարցնում է Դել Ռեյը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)