Էնդոկրինոլոգը նշել է սովի կեղծ զգացումը հաղթահարելու միջոց
Էնդոկրինոլոգ Զուխրա Պալովան խորհուրդներ է տվել, թե ինչպես հաղթահարել սովի կեղծ զգացումը։ Իր Telegram-ի ալիքում մասնագետը խորհուրդ է տվել նման զգացողության դեպքում փոխել գործունեությունը և ավելի շատ ջուր խմել։
Նրա խոսքով՝ սովի զգացումը հաճախ է առաջանում, երբ անցնում ես ճիշտ սնվելու, երբեմն այն կարելի է շփոթել ծարավի հետ, ուստի պետք է ամեն օր խմել առնվազն 2 լիտր ջուր։
Բացի դրանից, արժե 3-5 ժամվա ընթացքում պահպանել կերակուրների միջև ընդմիջումը կամ խորտիկ ուտել հիմնական կերակուրների միջև, գրում է Դաշնային լրատվական գործակալությունը։
Պավլովան նշել է, որ միայն միրգ ուտելն անառողջ է, քանի որ դա հանգեցնում է ինսուլինի կտրուկ ավելացման և սովի։ Այսպիսով, մեկ խնձոր կամ մեկ բանան ուտելն այնքան էլ առողջարար չէ, ավելի լավ է դրանք ուտել մի կտոր պանրի կամ մածունի հետ միասին, գրում է Life.ru-ն։
Էնդոկրինոլոգը հավելել է, որ վնասակար բան ուտելու ցանկությունը հաճախ առաջանում է հոգեկան սթրեսի պատճառով։ Նման պահերին բժիշկը խորհուրդ է տվել շեղվել ֆիզիկական ակտիվությամբ, այդ ժամանակ ուղեղը կկենտրոնանա մկանները կառավարելու վրա։ Ինչպես նաև գիշերը մինչև ժամը 21:00-ն ատամները լվանալը կօգնի հաղթահարել սովի կեղծ զգացումը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)