Միաբեւեռ աշխարհի կողմնակիցները ստիպված են ենթարկվել դիկտատին եւ կրակում են իրենք իրենց ոտքերին․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի լիագումար նիստում, ասել է, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են միաբեւեռությանը, կրակում են իրենք իրենց ոտքերին եւ ստիպված են ենթարկվել դիկտատին։ Նա նշել է, որ աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ նման տեսակետը վնասում է համաշխարհային տնտեսությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ նախագահի խոսքով՝ գլոբալ ասպարեզում տեղի են ունենում խորը, հիմնարար փոփոխություններ, ավելի ու ավելի շատ պետություններ են որդեգրում ազգային ինքնիշխանության ամրապնդման, ինքնուրույն, անկախ ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացման ուղին, հավատարիմ են զարգացման սեփական մոդելին։
«Արմատական փոփոխություններ են տեղի ունենում նաեւ միջազգային ֆինանսական ոլորտում։ Եվ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ Ռուսաստանին հաջողվում է ոչ միայն հարմարվել, այլեւ դառնալ այդ գործընթացների առաջնորդներից մեկը»,-հավելել է Պուտինը։
Նա ենթադրում է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի ապակենտրոնացումը կհանգեցնի «տնտեսության ոլորտում աշխատանքի ապաքաղաքականացմանը»։
«Այն ավելի քիչ կախված կլինի ճգնաժամային երեւույթներից այն երկրներում, որոնք մինչ օրս ունեն այնպիսի առավելություն, ինչպիսին համաշխարհային պահուստային արժույթներն են, կբարձրացնի ոչ միայն հաշվարկների, այլեւ ամբողջ համաշխարհային տնտեսության անվտանգությունը, տնտեսության ոլորտում աշխատանքը կդարձնի ապաքաղաքականացված»,-նկատել է Պուտինը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)