ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին
Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը դիտարկում է հաստատում այն դիրքորոշմանը, որը նա որդեգրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ հանդիպմանը, որտեղ հղում են անում 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին։
Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:
Մարիա Զախարովան ընդգծել է նաեւ, որ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին նմանատիպ հայտարարությունները Հայաստանի եւ նրա ժողովրդի արտոնություններն են:
«Ես Ձեր հարցը դիտարկում եմ միայն այն տեսանկյունից, որ Ռուսաստանը կարգավորման միջնորդ է հանդիսանում, եւ այդ առնչությամբ կարեւոր է ունենալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի հստակ դիրքորոշումը, որովհետեւ սա պարզապես թեմա, հարց չէ, սա երկար տարիների հակամարտություն է։
Միջնորդական ջանքեր ցուցաբերվել են միջազգային կառույցների եւ տարածաշրջանային երկրների գծով։ Անշուշտ, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ այդ հարցում պետության հստակ դիրքորոշումը»,- ընդգծել է Զախարովան:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)