Առաջարկում եմ վերնագրել Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն․ Խամոյան
ԱԺ-ում դատավորների ընտրության հարցն է քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ Արմեն Դանիելյանին ներկայացնելու համար ձայնը տրվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին, որից հետո , պատգամավորներն հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ես ուզում էի մտաբերել, թե 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի մասին կարո՞ղ եմ մտաբերել որեւէ մեկ դրական մեկնաբանություն մասնագիտական հանրության կողմից։ Եվ այդպես էլ չկարողացա մտաբերել։ Եվ կարծում եմ՝ առհասարակ գաղտնիք չէ, որ պարոն Դանիելյանն այն դատավորն է եղել, որ երբեք էլ մեծ հաշվով չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»։
Խամոյանը դիմեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին․ «Դուք դատական բարեփոխումների ընթացքի մեջ եք, ես առաջարկում եմ այդ բարեփոխումները վերնագրել հետեւյալ վերնագրով, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)