«Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի բաղկացուցիչ մասն է. ադրբեջանցի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի բաղկացուցիչ մասն է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւն ասել է «Մեծ եվրասիական աշխարհաքաղաքականության ձեւավորումը. անցյալից դեպի ներկա եւ ապագա» միջազգային համաժողովում։
«Եվրոպացի գործընկերները լավ գիտեն, որ Միջին միջանցքն օգտագործվում է ոչ միայն ճգնաժամերի համար։ Վերջին 10 տարում մեզ չի հաջողվել երկրներին համոզել, որ միջանցքը շատ կարեւոր է։ Ցավոք, այդ միջանցքի նշանակությունը մեծացել է միայն հակամարտության պատճառով»,- ասել է Նաբիեւը։
«Այժմ Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծացել։ Եվս մեկ կարեւոր նախագիծ է Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի տարածքների ազատագրումից հետո միջանցքի 70 տոկոսը կառուցված է մեր տարածքում։ Սակայն մի շարք այլ գործընկերներ լիովին չեն հասկանում այդ միջանցքի կարեւորությունը եւ այն փաստը, որ այն Միջին միջանցքի բաղկացուցիչ մասն է, խանգարում են դրա ավարտմանը, ստեղծում խոչընդոտներ։ Հույս ունենք, որ եվրոպացի գործընկերների, Արեւմուտքի գործընկերների հետ մենք կկարողանանք համոզել բոլոր կողմերին այդ միջանցքի կարեւորության մասին։ Հույս ունեմ, որ այդ միջանցքը շուտով կստեղծվի»,- ավելացրել է Ռաշադ Նաբիեւը։
Հիշեցնենք, որ սկզբում Միջին միջանցքի երթուղին, որը Եվրոպան կկապեր Միջին Ասիայի հետ, ենթադրվում էր Վրաստանով։ Հայաստանի եւ Արցախի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայից հետո Անկարայի եւ Բաքվի ախորժակը բացվել է՝ տարածվելով Սյունիքի մարզի վրա։ Հենց այստեղով է, թուրք-ադրբեջանական դաշինքի մտահղացմամբ, անցնելու Միջին միջանցքի երթուղին։ Ընդ որում՝ Վրաստանը, ստացվում է, դուրս է մնում նախագծից։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)