Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է լարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. ՓաշինյանԵրևանում տեղի է ունենում անհետ կորած անձանց հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիան
Հայաստան

«Եթե մարդու մտքին տեղ լինի հայրենիքը պաշտպանելու, այդ կածանը կգտնի ու կգնա Արցախ. գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով». Ռաֆիկ Ղազինյան

Արդեն 109-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչներ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Ադրբեջանն Արցախը շրջափակելուց զատ, գրեթե ամեն օր կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ խանգարելով, որպեսզի նրանք իրենց հողը մշակեն։ Դրան զուգահեռ՝ նաև փորձում է իր առաջխաղացումն ապահովել դեպի Ստեփանակերտ։

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջախաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

168.am-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանն ասաց, որ, տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում Արցախի շուրջ` ակամայից հիշում է 1988-1989 թվականները, երբ Արցախը կրկին նույն վիճակի մեջ էր։

«1989 թվականին Խորհրդային Միության կազմում էինք ապրում, գործում էին տարաբնույթ ծառայություններ, որտեղից մեզ մշտապես կանչում ու ահաբեկում էին։ Այն ժամանակ ես մեր քաղաքի, այսպես կոչված, Ղարաբաղ կոմիտեի նախագահն էի։ Հիմա ես հետ եմ գնում ու իրադարձությունների մասին պատմում, որպեսզի պատկերացնեն, թե այն ժամանակ ինչ վիճակում էինք։

1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, մենք որոշեցինք, որ կարող ենք Գյումրից թռիչքներ իրականացնել դեպի Իվանյանի օդանավակայան, այն ժամանակ Խոջալու էինք ասում, մենք կարողացանք այդ ժամանակ զենք ու զինամթերք տեղափոխել։ Առաջին մարտական ջոկատը, որ կարողացավ մտնել Արցախ՝ մեր և Էջմիածնի ջոկատներն էին։ Մենք գնացել ու 6 ամիս շարունակ պաշտպանել ենք Արցախի Ղազանչի գյուղը՝ 1989 թվականի սեպտեմբերի 4-ից։ Այն ժամանակ էլ Լաչինը փակ էր, բայց մենք կարողանում էինք ճանապարհներ գտնել ու հասնել Արցախ՝ տանելով ոչ միայն զենք ու զինամթերք, այլև պաշտպանել մեր հայրենիքը։ Առհասարակ չի կարելի ասել Արցախ, Հայաստան, երկուսն էլ մեր ընդհանուր հայրենիքն են, ով մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին, չի ասել՝ Արցախ ենք պաշտպանում, ասել է՝ մեր հայրենիքն ենք պաշտպանում, որովհետև այդ հայրենիքը սկսվում է Քուռ-Արաքսի խառնարանից։ Այդ բաժանումներով մեր տունը քանդեցին, մարդկանց բաժանեցին գորիսեցու, ղարաբաղցու, հայաստանցու»,- նշեց Ռաֆիկ Ղազինյանը։

Ըստ ԳԽ նախկին պատգամավորի, 1988 թվականին էլ հեշտ չէր Արցախի համար, բայց հայությունը մտահոգ էր, ճանապարհներ էր փնտրում ու հասնում Արցախ, լիներ ուղղաթիռով, թե այլ ճանապարհով։ Ավելին՝ փոքր ջակատները, որոնք հասան Արցախ, առաջացրեցին մեծ ոգևորություն, ու դրանից հետո արդեն սկսվեց պաշտպանական ջոկատների ձևավորումը։

«Այն ժամանակ Լաչինով որևէ ճանապարհ չկար, բայց դե կարողանում էինք կածաններով հասնել Արցախ, մարդիկ որսորդություն էին արել, ծակ ու ծուկը գիտեին։ Բայց ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ կար Հադրութի շրջանը, Քարինտակը, նաև Շահումյանի շրջանն էր մերը։ Բայց մեկ բան հստակ է, եթե մարդու մտքին տեղը լինի իր հայրենիքը պաշտպանելու, ապա հավատացեք՝ հաստատ այդ կածանը, ճանապարհը կգտնի ու կգնա Արցախ։

Հավատացեք, ինքս ծանր եմ տանում այս ամենը, ամաչում եմ, օրինակ, այս ամենի համար։

Մեր հերոս Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի, հիշատակի օրն էր, գնացել էի Պռոշյան ու խեղճացած նայում էի, որովհետև չգիտեմ՝ ինչպես բացատարեմ Արցախի համար զոհված իմ թանկ ընկերներին, որ իրենց կյանքի գնով ազատագրեցին ու ստեղծեցին մեծ հայրենիք, ու այսօր 42 հազար քկմ տարածքից թողել են 29 հազար քկմ, դրանից 100-ից ավելին էլ ենք կորցրել։

Փոխանակ մեր տարածքների եղած թիվը կլորացնենք, ասենք՝ 30 հազար, ձեռքի հետ ասում ենք՝ 29 հազար քկմ։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը ներծծված է շատ թանկ արյունով, մեր զոհված ազատամարտիկների, թանկ ընկերների արյունով։ Այսօր մեր հողը ոգեղեն է, լինի թուրքի վերահսկողության տակ, թե մեր վերահսկողության տակ, և այդ ոգեղեն հողը մեզ կանչում է, ինքս գոնե այդ հույսով եմ ապրում։ Ես 90-ականներին, 2016 թվականին ու 2020 թվականի պատերազմներին եմ մասնակցել, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Վարդենիսում եմ եղել, բաց չեմ թողել որևէ մարտական գործողություն։ Մտածում եմ, որ Աստված ինձ այդքանից հետո ողջ է պահել մեկ բանի համար, որովհետև կարող էի, չէ՞, ողջ չմնալ, որ ես տեսնեմ ազատագրված Արցախ, Հադրութ, Շուշի ու մնացյալ տարածքները։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այդ հավատով ու հույսով եմ ապրում»,- հավելեց Ռաֆիկ Ղազինյանը։

Նա ցավով արձանագրեց, որ ի տարբերություն 1988 թվականին, այժմ ժողովրդի մի հատվածն անտարբեր է, ազատագրված հայրենիքի հույսով ապրում ու գործում է ժողովրդի մի հատվածը։

«Իհարկե, Աստված ոչ անի, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ Երևանի կենտրոնում ռումբ ընկնի, նոր երևանցին հասկանա՝ ինչ է կատարվում։ Ես իմ մայրաքաղաքը միշտ սիրել եմ, բայց այսօր չեմ սիրում, անհոգ սրճարաններում նստած երևանցին քեֆ է անում այն պահին, երբ մենք սահմանին զոհեր ենք ունենում, տոնակատարություններ են անում, թե ինչի վրա, չեմ հասկանում։

Այսօր ես ամաչում եմ նայեմ իմ զոհված ընկերների նկարներին, բայց մարդիկ անհոգ ապրում են, այնպիսի տպավորություն է, որ իրենք այլազգի են, ապրում են Հայաստանում ու ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց հայրենիք։ Մեր հայկական կոդը պիտի վերականգնվի, բոլորին եմ մեղադրում, նաև մեզ, որ 90-ականների պայքարը մենք ճիշտ չներկայացրեցինք, չմտանք մանկապարտեզ ու դպրոց, չներկայացրեցինք ամեն ինչ, գրեցինք երգեր, որոնցից մի քանիսի հեղինակն էլ ես եմ, բայց դրանք այսօր ես լսում ու ամաչում եմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։

«Հիմա բոլորը վախենում են, թե՝ վայ, պատերազմ կլինի, պատերազմից վախենալու կարիք չկա, բայրաքթարներից վախենալու կարիք չկա։ 90-ականներին բայրաքթարների փոխարեն՝ ուղղաթիռները 3-5 կիլոմետրից մեզ հարվածում էին չկառավարվող հրթիռներից, բայրաքթարները գոնե տեսնում ենք, իսկ նա հեռվից գալիս էր, ու մենք չէինք տեսնում, ձայնը չէինք լսում։ Այն ժամանակ էլ էինք մենք ասում՝ բացազատվեք, ցրվեք, հիմա էլ ենք ասում։

Հիմա, Աստված ոչ անի, հենց Ղարաբաղում պատերազմ սկսվեց, վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կածաններով, կամ, ինչո՞ւ չէ, Լաչինը ճեղքելով՝ մտնելու են Արցախ։ Ինքս ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների հետ, և ինձ ոգևորում է այն ոգին, որը նրանք ունեն, ինչպես 90-ականներին։

Երբ թշնամին հասել էր Վանք գյուղ ու ժամերի ընթացքում մտնելու էր Ստեփանակերտ, մենք մեր մեջ ոգի գտանք՝ նրան հետ մղել, որից հետո ազատագրեցինք ոչ միայն Մարտակերտը, այլև պատմական մյուս հողակտորները։ Հաստատ գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով, թող թուրքը ռիսկ անի պատերազմ սկսի»,- եզրափակեց Ռաֆիկ Ղազինյանը։