Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են նոր նախագծեր, եւ հաջորդ նստաշրջանին, հնարավոր է, քննարկվեն դրանք. այդ նստաշրջանում նաեւ ընտրություններ են սպասվում: Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների սրտի թեկնածուն է։ Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս լինի ՔՊ սրտի թեկնածուն։ Արմեն Դանիելյանը իշխանության սրտի կալանք տվող դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն։ Նրանց սրտի թեկնածուներին արդեն դուք իմացաք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)