Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 30-ի առավոտյան, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի այգիներում աշխատող 8 խաղաղ բնակչի է թիրախավորել: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Սենորիկ Ալավերդյանը պատմեց, որ ինքը մյուս աշխատողներից ավելի հեռու է եղել, երբ սկսվել են կրակոցները:
«Խաղողի այգում մենք 8 հոգով էինք աշխատում: Մյուս 7 աշխատողները, որոնցից 6-ը կանայք էին, մի փոքր ավելի հեռու էին ինձնից աշխատում: Կանանց էդ ժամանակ տուն տարանք ու դադարեցրինք աշխատանքները»,- պատմեց բնակիչը:
Բնակիչը պատմեց, որ վերջին օրերին ավելի հաճախ են հնչում կրակոցները. «Մի քանի օր առաջ էլ էին կրակել»:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը եւ Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Նրանք հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Նշենք, որ նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ եւ Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը եւ Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)