Ավստրալիայում բառացիորեն ոսկե էվկալիպտներ են աճում
Բույսերը հողից կլանում են բազմաթիվ տարբեր տարրեր եւ միացություններ: Հիմնականում ջրի մեջ լուծված։ Սակայն որոշ ծառեր, ինչպես պարզել են գիտնականները, ունակ են կլանել հողում եղած մետաղների մասնիկները:
Nature Communications հրատարակությունը 10 տարի առաջ առաջին անգամ գրել է Ավստրալիայում այս զարմանահրաշ երեւույթի՝ էվկալիպտների եւ մի շարք ծառերի մասին, որոնք կարող են ոսկու մասնիկներ կլանել մոտակա հանքավայրերից: Ճիշտ է, գիտնականների նախնական վարկածն այն է եղել, որ ազնիվ մետաղը նստում է այս հսկայական ծառերի սաղարթների վրա:
Այժմ մասնագետների մոտեցումը փոխվել է, դա արդարացվել է ուսումնասիրությամբ։ Ապացուցվել է, որ հսկաների արմատները կլանում են դրագմետը, իսկ դրանք էվկալիպտում (Eucalyptus marginata) հասնում են 40 մետր խորության։ Այսպես այս ծառերը ջրատար շերտեր են փնտրում չոր կլիմայական պայմաններում եւ գտնում են նաեւ ոսկեբեր երակներ:
Այժմ այս ծառերը, ինչպես պարզվել է, կարող են օգտագործվել եւ որպես մարկեր, որոնք հուշում են, թե որտեղ են ոսկու աղբյուրները։ Տերեւներում մետաղի պարունակության վերլուծությունը նման «ծածկաթերթիկ» կարող է լինել:
Բացահայտումը հաստատվել է ջերմոցային փորձով։ Սածիլները տնկվել են ավազով լցված ամանների մեջ, որտեղ ավելացվել է ոսկի։ Շուտով, օգտագործելով զտիչ էլեկտրոնային մանրադիտակ, երիտասարդ ցողունի տերեւներում ազնիվ մետաղի մասնիկներ են հայտնաբերվել:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)