Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, կարծես թե, խմբակցության ներսում արտոնյալ դիրքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա այն քիչ պատգամավորներից է, որ հաճախ չի մասնակցում խմբակցության նիստերին, քննարկումներին, ԱԺ նիստերին էլ ակտիվ չէ, բայց ոչ ոք, անգամ՝ ՔՊ խմբակցության ղեկավարությունը, չի համարձակվում նրան նկատողություն անել:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՔՊ-ում պատգամավորների բացակայության հարցը խիստ է դրված. այն պատգամավորները, որոնք բացակայում են ԱԺ-ի կամ ֆրակցիայի նիստերից, նկատողություն են ստանում:
Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չեն համարձակվում նկատողություն անել նրան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը, նրա հովանու ներքո է, դրա համար էլ Հայկ Սարգսյանից փորձում են հեռու մնալ խմբակցության երիտղեկավարները: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը, բացի խմբակցության նիստերին ցուցաբերած պասիվությունից, կուսակցության ներքին հարցերին էլ չի խառնվում, թիմակիցների հետ էլ շփումները նվազագույնի է հասցրել: ՔՊ-ականներն էլ հետեւյալ քաղաքականությունն են որդեգրել. Հայկ Սարգսյանից «ինչքան հեռու, այնքան լավ»:
Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)