ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)