Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի դեմ խաղը ուսուցողական որակեց։ է համարում: «Լավ հանդիպում ստացվեց: Խաղ, որն ուսուցողական էր: Դաշտում տեսա նոր տղաներին և ռիսկի գնացի, քանի որ պետք է նայեի և ընտրեի: Այդ առումով իրավիճակն այնքանով էր բարդ էր, քանի որ ընկերական այլ հանդիպումներ չունենք: Ընդհանուր առմամբ լավ և ուսուցողական հանդիպում էր»,-Կիպրոսի դեմ խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:
Վերջինս շեշտեց, որ այս խաղից հետո արդեն գիտի՝ ում վրա կարող է հույս դնել և որ դիրքում պետք է շարունակի ֆուտբոլիստների փնտրել: «Հանդիպման հաշիվը երկրպագուների համար վատ արդյունք չէ, բայց մենք շատ էինք ցանկանում հաղթել: Մի խնդրանք լրագրողներին` Ռանոսին շատ չգովեք»,- ասաց մարզիչը՝ հավելելով, որ նման դեպքերում, երբ լավ արդյունքից հետո ֆուտբոլիստին շատ են գովում, վերջինս կարող է ինչ-որ ժամանակ հետո անարդյունավետ խաղ ցույց տալ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)