Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ հանրապետության տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դրույթներին:
Գերատեսչությունում ընդգծել են, որ Բելառուսի եւ Ռուսաստանի համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին խիստ համապատասխան:
Նախարարությունում նաեւ նշել են, որ նման իրավիճակը «նորություն» չէ, քանի որ ՆԱՏՕ-ում երկար տարիներ գոյություն ունի «համատեղ միջուկային առաքելությունների» պրակտիկա: Դաշինքի ինքնաթիռները սերտիֆիկացված են միջուկային զենքով թռիչքների համար, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների տարածքներում պահվում են ավելի քան 150 միավոր ԱՄՆ մարտավարական միջուկային զենք եւ այլն:
Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին կավարտվի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան Մինսկին միջուկային զենք չի փոխանցում, այլ անում է այն, ինչ արել է Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)