Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը
Սան Ֆրանցիսկոն ծրագրում է այս շաբաթավերջին փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը, որը թաղված է Դեւիդսոն լեռան ստորոտում առկա խաչի մոտ:
Հյուսիսային Կալիֆորնիայի ամերիկահայերի խորհուրդը նախատեսում է բացել ժամանակի պարկուճը, որը տղային սկաուտները թաղել են խաչի մոտ 1933 թվականին՝ ի հիշատակ Զատկի առաջին պատարագի՝ 1923 թվականի ապրիլի 1-ին: Ակնկալվում է, որ ժամանակի պարկուճը կպարունակի Աստվածաշնչի հին հրատարակություններ, Հորդանան գետի ջուր, 1933 թվականի քաղաքային եւ հեռախոսային տեղեկատուներ ու ժամանակի առաջատար թերթերի համարներ:
Դեւիդսոն սարի գագաթին գտնվող Խաչը Սան Ֆրանցիսկոյում երկար ու բարդ պատմություն ունի՝ ներառյալ դատական կռիվները եւ ընտրությունները: Չնայած իր գոյությանը սպառնացող վտանգներին խաչը ծառայել է որպես համայնքների հավաքատեղի, այդ թվում՝ Սուրբ Զատիկի եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի համար:
1923-1934 թվականներին խաչը փոխվել է 40 ոտնաչափ փայտյա կառուցվածքից 103 ոտնաչափ պողպատե երկաթբետոնե կառուցվածքի: Առաջին խաչը կառուցվել է 1923 թվականին տեղի ունեցած արարողության համար, որին մասնակցել է մոտ 5000 մարդ, Axios-ին ասել է Ժակլին Պրոկտորը՝ Mount Davidson Mount Conservancy-ի համահիմնադիրը:
1934 թվականին նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը սեղմել է կոճակը, որն առաջին անգամ լուսավորել է խաչը Դևիդսոն լեռան գագաթին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ։
Պրոկտորը նշել է, որ խաչի կոնկրետ տարբերակը կառուցվել է Մեծ դեպրեսիայի գագաթնակետին, երբ «մարդիկ բավականին անհույս էին զգում»։ «Բայց նրանք հավաքվել են միասին լինելու եւ հույս գտնելու համար»:
1992 թվականին Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, այլ հայցվորների հետ միասին, դատի է տվել քաղաքին՝ պնդելով, որ անօրինական է հանրային սեփականության վրա կրոնական խորհրդանիշ ունենալը։ Քաղաքը պարտվեց դատը եւ պահանջվեց կամ ապամոնտաժել կամ վաճառել խաչը: 1997 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայի ամերիկահայերի խորհուրդը դարձավ խաչի օրինական սեփականատերը այն բանից հետո, երբ ընտրողների կողմից հաստատված միջոցը թույլատրեց վաճառքը:
Սան Ֆրանցիսկոն դարձել է անվտանգ ապաստարան հայերի համար, ովքեր մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից, - Axios-ին ասել է Ցեղասպանության կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսանա Մակասճյանը: Նրա խոսքով՝ Սան Ֆրանցիսկոյի հայերը ցանկացել են դառնալ խաչի պահապան՝ ի նշան երախտագիտության քաղաքին՝ հայ համայնքին ապաստան տրամադրելու համար։
Ժամանակի պարկուճի շնորհանդեսը նախատեսված է շաբաթ օրը՝ ժամը 11:00-12:30-ը։ Դրան կհաջորդի ժամանակի նոր պարկուճի տեղադրումը iPhone-ով, հայերեն Աստվածաշունչով, դեմքի դիմակով, San Francisco Chronicle-ի հրատարակություններով եւ այլն։
Խորհուրդը հույս ունի, որ հարյուր տարի հետո ինչ-որ մեկը նոր պարկուճ կգտնի։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)