4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում
Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր արդեն շատ են փոխում շինարարության ոլորտը, և ոչ հեռու ապագայում դրանց ազդեցությունն էլ ավելի նկատելի կդառնա։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տեխնոլոգիաներից մի քանիսը.
1. Դրոններ
Դրոնները կարող են տեղանքը նկարահանել ավելի արագ և ճշգրիտ, քան երկրի վրա գտնվող ցանկացած անձնակազմ։ Բացի դրանից, անօդաչու սարքերի նկարահանումներն ավելի էժան են, քան աերոնկարահանումները: Այդ իսկ պատճառով դրոններն ավելի ու ավելի են օգտագործվում շինարարության ոլորտում, իսկ ապագայում դրանց դերը կշարունակի աճել։
Դրոնների տեսախցիկներով ստացված տվյալների միջոցով կարող են ստեղծվել ինտերակտիվ 3D կամ տեղագրական քարտեզներ և մոդելներ, ինչպես նաև իրականացվել ծավալային չափումներ։ Բացի դրանից, դրոնների օգնությամբ կարելի է ապահով կերպով զննել դժվարամատչելի վայրերը, ինչպիսիք են կամուրջները: Անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաև շինհրապարակում աշխատանքի առաջընթացին հետևելու և աշխատողներին վերահսկելու համար:
2. Վիրտուալ իրականություն
Վիրտուալ իրականության տեխնոլոգիան կարող է օգնել ավելի լավ հասկանալու բարդ նախագծերը: Կարելի է, օրինակ, ստեղծել շենքի մոդել՝ օգտագործելով BIM-ը (Building information modeling, կառույցի ինֆորմացիոն մոդելավորում), ապա «անցնել» դրա միջով՝ օգտագործելով վիրտուալ իրականությունը:
Նման «զբոսանքի» շնորհիվ և՛ շինարարական թիմը, և՛ հաճախորդը ավելի լավ պատկերացում կունենա այն մասին, թե ինչ տեսք կունենա նախագիծը դրա ավարտից հետո: Ընդ որում, նախագծում անհրաժեշտ փոփոխությունների մեծ մասը կարող է կատարվել այս փուլում, այլ ոչ թե դրա իրականացման ընթացքում։
3. Արհեստական բանականություն
Արհեստական բանականությունը շատ բան կարող է տալ շինարարական նախագծերին. այն կարող է օգնել բարձրացնելու անվտանգության մակարդակը, բարելավելու բազմաթիվ աշխատանքային գործընթացներ և օգնել, որպեսզի ձեր աշխատանքն ավելի արագ և ավելի լավ կատարեք:
Շինարարական որոշ խոշոր ընկերություններ վերջերս սկսել են ստեղծել արհեստական բանականության վրա հիմնված իրենց սեփական ծրագրերն ու հավելվածները, որոնք կարող են օգնել ներքին որոշումների կայացման գործընթացներին և տարբեր գործառնությունների իրականացման հարցում: Հետագայում նման ծրագրերը (սեփական արտադրության, կամ արդեն պատրաստի), ավելի հաճախ կկիրառվեն։
4. 3D տպագրություն
3D տպագրությունը կարող է օգտագործվել անմիջապես տեղում արտադրելու համար որոշ մասեր և նյութեր, որոնք անհրաժեշտ են շինհրապարակում, ինչը թույլ կտա խնայել առաքման և պահպանման ծախսերը:
Ճիշտ է, մեծ քանակությամբ ինչ-որ բան տպելը դեռ խնդրահարույց է։ Իհարկե, կան 3D տպիչներ, որոնք կարող են տպել մեծ մասշտաբներով, բայց դրանք շատ թանկ արժեն, և դրանց օգտագործումը շինարարության մեջ լիովին արդարացված չէ, թեև ապագայում իրավիճակը կարող է փոխվել։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից