Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը
Հաշվի առնելով պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում արձանագրվող տրանսպորտային միջոցների հոսքերի ավելացումը, հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ. մարտի 23-ի թիվ 276-Լ հրամանով լրացում է կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թ. հունիսի 6-ի թիվ 342-Լ հրամանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:
Արդյունքում սահմանվել է, որ 2023 թվականի ապրիլի 2-ից մինչև 2023թ-ի մայիսի 31-ը ներառյալ պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետի փոխարեն Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաև ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչությունում:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)