Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քամալա Հարիսը կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն Թորոսյան Հնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանությունները Նյու Յորքի խոշոր օդանավակայաններում ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել Սևակի տուն-թանգարանը հարցում է անցկացնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Լևոն Թոքմաջյանի՝ բանաստեղծին նվիրված քանդակի հեռացմանը Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Գավառում հանդիպել ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում ՄԻՊ աշխատակազմն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են

Քամալա Հարիսը կարող է 2028 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումԱշտարակ-Թալին ճանապարհի կառուցման շրջանակում կառուցվել է 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջՌոյթերս. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելը չի ​​ազդի բանակցությունների վրաՊաշտոնապես հայտարարում եմ, որ մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Արսեն ԹորոսյանՖիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար ՀայրապետյանՀնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանություններըԳերմանիայի կանցլերը կարճ ողջույնից հետո լքել է Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններըՆյու Յորքի խոշոր օդանավակայաններում ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկիՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի ջերմաէլեկտրակայանինՄեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավորի հետ. քաղաքապետԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԲրյուսելՈւիթքոֆը հայտարարել է Բեռլինում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինԹրամփ. Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամարՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարներըԱվտոբուսի պատկերը վախենալու էր, ոնց որ ինքնաթիռի տուրբիններից մեկը վառվեր․ Ավինյանը՝ ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսի մասինՍևակի տուն-թանգարանը հարցում է անցկացնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Լևոն Թոքմաջյանի՝ բանաստեղծին նվիրված քանդակի հեռացմանըՊուտինը հաստատել է 2026-2030 թվականների միգրացիոն քաղաքականության հայեցակարգըՏեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում էԳավառում հանդիպել ենք Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ ՀարությունյանԿոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղայինՎարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և ԼարսումՄԻՊ աշխատակազմն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանըՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգը Հանրապետության հրապարակումԼուկաշենկոն նվերներ է ուղարկել Թրամփին ու նրա կնոջը«Սևան» ազգային պարկում ապամոնտաժումները շարունակական են լինելուՍաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է գնել «Բարսելոնան»Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մարդաշատ փողոցումՔաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն ենՄահացել է երաժիշտ Լևոն ՕգանեզովըՄիհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆԲեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկումFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսըԳործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակըԹրամփը մտադիր է մեղմացնել մարիխուանայի դեմ դաշնային սահմանափակումներըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. ՏոկաևԴեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾԿալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ինՍնուփ Դոգգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ Օլիմպիադա-2026-ինԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում էՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ ԱլիևինԿեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետՄեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութԴուա Լիպան նոր տեսքով ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ նոր կերպարով

Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել

 

Այս տարվա հունվարին Հայաստանում ավելի քան 20 հազար աշխատատեղ է փակվել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին եղել է 708 հազար 906 աշխատատեղ։ Այս տարվա հունվարին մնացել է 688 հազար 825-ը։

Այսինքն՝ 20 հազար 81-ով պակաս, քան անցած տարվա դեկտեմբերին։ Աշխատատեղերի կրճատումը, անշուշտ, ունի սեզոնային բնույթ, բայց փաստն այն է, որ հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը և զրկվել եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Աշխատատեղերը կրճատվել են տնտեսության տարբեր ոլորտներում։ Այդ թվում՝ այնպիսի ոլորտներում, որտեղ նախորդ տարի աշխատատեղերի, ինչպես նաև՝ աշխատավարձերի կտրուկ աճեր գրանցվեցին։

Խոսքը, մասնավորապես, ՏՏ մասին է։

Անցած տարի տնտեսության այս հատվածում, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերն ավելացան գրեթե 43 տոկոսով կամ 10 հազարով՝ 23 հազարից հասնելով 33 հազարի։

Չնայած ֆինանսական շուկայից թելադրված անհարմարություններին, կտրուկ աճեցին նաև աշխատավարձերը։ Անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմեց 1,115 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 31 տոկոսով։

Անվանական արտահայտությամբ աշխատավարձերն ավելացան գրեթե 262 հազար դրամով։

Ինչպես աշխատավարձերի, այնպես էլ աշխատատեղերի այս աճերը կապված էին հայտնի գործոնների հետ. ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո՝ կիրառված պատժամիջոցների պատճառով, ՏՏ ոլորտի մի քանի հազար մասնագետ Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան և սկսեց իր գործունեությունն իրականացնել այստեղից։ Դա էլ մեծապես ազդեց ոլորտում հաշվառված աշխատողների թվաքանակի վրա։

Ռուսաստանից որակավորված մասնագետների տեղափոխումը հանգեցրեց նաև ոլորտում միջին աշխատավարձի ցուցանիշների կտրուկ բարելավմանը։

Սակայն այս տարվա սկզբին նվազել են՝ ինչպես աշխատավարձերը, այնպես էլ՝ աշխատատեղերը։

Եթե անցած տարվա դեկտեմբերին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմել էր 1 մլն 115 հազար դրամ, ապա հունվարին կազմել է 1 մլն 27 հազար դրամ։

Ավելի քան 2,6 հազարով կրճատվել են նաև աշխատատեղերը։ Անցած տարվա դեկտեմբերին 33 հազար 140 էին, հունվարին դարձել են 30 հազար 513։

Աշխատատեղերի ամենամեծ կրճատումը, իհարկե, տեղի է ունեցել առևտրի ոլորտում։

Հունվարին մանրածախ ու մեծածախ առևտրում զբաղվածների քանակը միանգամից նվազել է 11,6 հազարով։ Մեկ ամսում 128 հազարից իջել է 116,6 հազարի։

Սա մեր տնտեսության այն ճյուղն է, որն ապահովում է ամենամեծ զբաղվածությունը։

Առևտրի հատվածում աշխատատեղերի կրճատումն ուղղակի կապ ունի սեզոնայնության հետ։ Տարեվերջի ակտիվ առևտրից հետո սովորաբար տարեսկզբին առևտրի ծավալները նույնքան կտրուկ կրճատվում են՝ հանգեցնելով նաև բազմաթիվ աշխատատեղերի փակման։ 11,6 հազար մարդ, ովքեր անցած տարվա վերջին զբաղված են եղել առևտրի ոլորտում և եկամուտ ստացել, կորցրել են իրենց աշխատանքը։

Նախորդ տարվա վերջի համեմատ՝ աշխատատեղերը կրճատվել են նաև ֆինանսական ու ապահովագրական համակարգում՝ գրեթե 1,1 հազարով։ Փոխադրումներում զբաղվածների թիվը պակասել է շուրջ 1,7 հազարով, կրթության ոլորտում՝ 1,4 հազարով, առողջապահության մեջ՝ 1,2 հազարով։

Այս կամ այն չափով աշխատատեղերը նվազել են նաև այլ ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, ջրամատակարարում, շինարարություն, անշարժ գույքի շուկա և այլն։ Բայց կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ տարեսկզբին աշխատատեղերն ավելացել են։

Այդպիսի ոլորտներից են գյուղատնտեսությունն ու մշակող արդյունաբերությունը։

Հունվարին գյուղատնտեսության մեջ զբաղվածներն ավելացել են գրեթե հազարով։ Անցած տարվա վերջին Վիճակագրական կոմիտեն այստեղ գրանցել էր շուրջ 8,4 հազար աշխատատեղ, հունվարին այն դարձել է շուրջ 9,4 հազար։

Մշակող արդյունաբերության մեջ ևս աշխատատեղերի ավելացում է տեղի ունեցել։ Հունվարին այստեղ գրանցված աշխատատեղերի քանակը կազմել է 83,6 հազար, ինչն ավելի քան 3 հազարով գերազանցել է նախորդ տարվա վերջի ցուցանիշը։

Կացության և հանրային սննդի հատվածում ևս գրանցվել է աշխատատեղերի ավելացում։ Անցած տարվա դեկտեմբերին այստեղ զբաղված է եղել 32,6 հազար մարդ։ Այս տարվա հունվարին զբաղվածների քանակը հասել է 34,8 հազարի։ Աշխատատեղերը 2,2 հազարով ավելացել են։

Հունվարին, պաշտոնական վիճակագրության համաձայն, աշխատատեղերն ավելացել են նաև մշակույթի, զվարճությունների ու հանգստի հատվածում։ Անցած տարվա վերջին 18,4 հազար էր, այս տարվա հունվարին դարձել է շուրջ 21,9 հազար։ Մեկ ամսում ավելացել է 3,5 հազարով։

Թեև այս ցուցանիշի մեջ ներառված է նաև մշակույթը, այնուհանդերձ աշխատատեղերի ավելացումը մշակույթին և արվեստին չի վերաբերում։ Այստեղ տարեսկզբին աշխատատեղերը նույնիսկ պակասել են։ Դա նշանակում է, որ հունվարին արձանագրված 3,5 հազար ավել աշխատատեղերը վերաբերել են բացառապես զվարճություններին ու հանգստին։

Աշխատաշուկայում նախորդ տարվա վերջի համեմատ տեղի ունեցած այս փոփոխություններն ինչ-որ տեղ գուցե և օրինաչափ են։ Տարեսկիզբը սովորաբար տնտեսապես ավելի պասիվ շրջան է, քան տարեվերջը։ Դրա հետ ուղղակիորեն կապված են նաև աշխատաշուկայի փոփոխությունները։ Բայց խնդիրը ոչ թե սեզոնայնությունն է կամ օրինաչափությունը, այլ այն, որ հազարավոր մարդիկ տարեսկզբին կորցրել են իրենց աշխատանքը, զրկվել եկամուտներից, թեկուզ որ դրանք հաճախ շատ քիչ են լինում։

Վերջին տարիների, նաև այս տարվա սկզբին պահպանվող բարձր գնաճի ու թանկացումների պայմաններում սա մեծացնում է սոցիալական լարվածությունը, որն առանց դրա էլ մեծ է։ Որքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերը Հայաստանում ավելի արագ են աճում, քան գնաճն է, դա իրականությունից շատ հեռու է։ Շատ դեպքերում աշխատավարձերի իրական աճն անհամեմատ ավելի ցածր է, քան իրական գնաճը, որը մարդիկ զգում են իրենց վրա։

168.am