OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի
Արբանյակային կապի բրիտանական OneWeb օպերատորը (SpaceX ընկերության Starlink-ի գլխավոր մրցակիցն է) արդեն այս տարի արբանյակային ինտերնետ կգործարկի ողջ աշխարհում: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, ընկերությունը Երկրի ուղեծրում արդեն ունի 618 արբանյակ, որոնցից վերջին 36-ն ուղարկվել է վերջերս: Արբանյակների այս քանակը միանգամայն բավարար է այս տարվա ընթացքում արբանյակային ինտերնետ գործարկելու համար։
OneWeb-ի գործադիր տնօրեն Նիլ Մասթերսոնի խոսքով՝ 2023 թ․ մայիսին լայնաշերտ ինտերնետ կապն արդեն հասանելի կլինի ԱՄՆ 48 նահանգների ընկերություններին և պետական հաճախորդներին, իսկ համաշխարհային ծածկույթ հնարավոր կլինի ապահովել մինչև տարեվերջ։
Մասթերսոնի խոսքով՝ իր ընկերությունը չի մրցում Իլոն Մասկի SpaceX-ի հետ։ Starlink արբանյակային կապն այժմ հասանելի է աշխարհի շատ երկրներում՝ գրեթե Երկրի ողջ տարածքում, սակայն այն ուղղված է սպառողական շուկայի վրա, մինչդեռ OneWeb-ը նախատեսում է իր ծառայություններն առաջարկել կորպորատիվ հաճախորդներին և պետական ընկերություններին: Բացի դրանից, OneWeb-ը SpaceX-ի հաճախորդն է դարձել, երբ անցյալ տարվա գարնանը դադարեցրեց համագործակցությունը ռուսական Roscosmos-ի հետ:
Նշենք, որ ցածր ուղեծրային արբանյակների երկրորդ ամենամեծ համակարգը պատկանում է OneWeb-ին: Առաջին տեղում Starlink-ն է, որն ուղեծրում ունի 3000 այսպիսի սարք։ Ապագայում նրանց հետ կմրցի նաև Amazon-ը, որը նախատեսում է գործարկել սեփական արբանյակային կապի համակարգը, որը կկոչվի Project Kuiper։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)