Բաքվում կրկին ԶԼՄ-ների միջոցով Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են «հանդիպման»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւս մեկ անգամ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է «հանդիպման»։ АПА-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը՝ ի շարունակություն մարտի 1-ին Խոջալու քաղաքում կայացած հանդիպման եւ մարտի 13-ի հրավերի, Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ առաջարկում է ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաեւ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»,-մեջբերում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հրաժարվել են քննարկել հանդիպման բովանդակության նման ձեւակերպումը՝ հայտարարելով, որ «վերաինտեգրման» մասին խոսք լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղում նաեւ հիշեցրել են, որ դիվանագիտական էթիկետը չի ենթադրում ԶԼՄ-ների միջոցով հրավերների փոխանցում, իսկ բանակցությունները հնարավոր են բացառապես հավասար պայմաններով, միջազգային մեխանիզմների շրջանակներում:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից