Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի հետ Թեհրանի հարաբերությունները
Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ Մեւլութ Չավուշօղլուն հետախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, տեղեկացրել է Tasnim-ը՝ հղում կատարելով ԻԻՀ ԱԳՆ-ին։
Տեղեկացվել է, որ արտաքին գործերի նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմ կապերի եւ այն հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Թեհրանի եւ Անկարայի համար՝ տարածաշրջանային մակարդակով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ իր երկիրը ողջունում է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված համաձայնագիրը յոթնամյա ընդմիջումից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ ընդգծելով գործաքրի դրական ազդեցությունը մուսուլմանական միասնության վրա։
«Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ այդ գործարքը կհանգեցնի մուսուլմանական աշխարհի դիրքերի ամրապնդմանն ու սիներգիայի ստեղծմանը իսլամական երկրների միջեւ՝ տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր հերթին ասել է, որ հարեւանների եւ տարածաշրջանի երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման եւ միջազգային ասպարեզում սիներգիայի ուժեղացման համար»,- նշվել է հաղորդագրությունում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)