Բայդենը մեղադրել է Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել», եւ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նրան ձերբակալելու մասին, արդարացված է», տեղեկացրել է Reuters-ը։
Ուրբաթ օրն ավելի վաղ ՄՔԴ-ն պահանջել էր ձերբակալել Պուտինին՝ «երեխաների անօրինական բռնի տեղահանման եւ մարդկանց Ուկրաինայից Ռուսաստան ապօրինաբար հանձնելու մեջ՝ անցած տարի հարեւան երկիր ռուսական զորքերի մտնելու պահից։
«Նա ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ խոսելով Պուտինի մասին։
«Դե, ես կարծում եմ, որ դա արդարացված է,- ավելացրել է Բայդենը՝ խոսելով ձերբակալման օրդերի մասին։- Բայց հարցն այն է, որ մենք այն միջազգային մակարդակով չենք ընդունել։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ փաստարկ է»։
Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ նախագահին կից՝ երեխաների իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։
ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովն այս առիթով հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավազորությունը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)