Արցախը սովորական տարածք չէ, այն շատ ավելի է
Հիմա չպետք է բանաստեղծի կամ սրճարաններում ժամեր անցկացնող եւ «մեծ-մեծ» դատող, այսպես կոչված, մտավորականի նման լաց լինենք ու անդադար ծեծտենք, թե ինչ ունեինք ու ինչ հիմա ունենք եւ լաց լինենք կամ ասենք մեզ մնացածն էլ պետք չէ, այնպես, ինչպես արեցին շատերը մոտ հարյուր տարի առաջ:
Մենք ամեն ինչ պետք է անենք, ամեն ինչ, որ Արցախը հանկարծ չհայաթափվի, որ հանկարծ Ադրբեջանը չբռնազավթի Արցախ աշխարհը: Հավատեցեք, այս հարցում մենք ունենք տեսանելի եւ անտեսանելի շատ դաշնակիցներ, պարզապես պետք է ազգային խնդիր դնենք եւ լուծենք այն:
Այս ու այնտեղից կարծիքներ են լսվում, թե պետք է փրկել 120 հազար արցախցիներին եւ դեռ քանի դեռ շուտ է նրանց բնակեցնենք Տավուշում կամ Սյունիքում: Չի կարելի այդպես մտածել անգամ: Առանց Արցախ աշխարհի մենք չենք լինի այն, ինչ կանք: Նկատի ունեմ մեր բոլոր դրական կողմերը: Աշխարհն ավելին է, քան սովորական տարածքը: Արցախից մենք կենսաէներգիա ենք ստանում, ապրելու շունչ:
Հիմա, պարզապես առանց պաթոսի եւ ավելորդ հուզականության, պետք է խնդիր դնել պահպանել Արցախը, պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, պայքարել Արցախից զավթված տարածքները հետ բերելու համար: սա պետք է լինի ազգային նպատակ եւ ծրագիր:
Too-News.am


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)