Երկրաշարժից տուժել է նաև Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին
Մարաշում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև Մալաթիայում միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին՝ Սուրբ Երրորդությունը, որ հայտնի է նաև Երեք Խորան կամ Թաշխորան անուններով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ գավառի Չավուշօղլու թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1893 թ․, այստեղ բնակված հայերի և ասորիների կողմից։ Հայկական համայնքին որոշ ժամանակ ծառայած եկեղեցին 1900-ական թվականներից սկսած այլևս չի օգտագործվել։ Եկեղեցու գմբեթը փլվել է 1970-ական թվականներին։
2013 թ․ սկսած Մալաթիայի հայկական համայնքի և տեղի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ջանքերով եկեղեցին սկսել են վերականգնել։ Վերանորոգումն ավարտին է հասցվել 2021 թ․, և եկեղեցին վերաբացվել է արարողությունների համար։
Մարաշում այս տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո եկեղեցու պատերի վրա ճաքեր են գոյացել։ Պատկան մարմինները եկեղեցու շուրջ ժապավեն են կապել և արգելել մարդկանց մուտքը եկեղեցի։
Հիշեցնենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում 2021 թ․ օգոստոսին, 100-ամյա դադարից հետո, առաջին պատարագն էր մատուցվել, որին մասնակցել էր նաև Կ․Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Եկեղեցին, սակայն, վերաբացվել էր որպես մշակույթի կենտրոն։ Այնուամենայնիվ, հայկական համայնքին թույլ էր տրվել այնտեղ մկրտության ու պսակադրության արարողություններ իրականացնել։ Բայց և այնպես թուրքական իշխանությունները եկեղեցու ցուցապաստառի վրա նշել էին եկեղեցու՝ միայն «մշակույթի կենտրոն» լինելու հանգամանքը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)